National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
18.05.2022
Կառավարությունը նախատեսում է համայնքների զարգացման ծրագրերը դարձնել առավել հասցեական
1 / 5

Համայնքների զարգացման ծրագրերն առավել իրատեսական եւ առարկայական դարձնելու նպատակով Կառարավությունն փոփոխություններ է առաջարկում «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում:

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում:

Օրենսդրական փաթեթի ընդունումը թույլ կտա համայնքներին տարեկան բյուջեի նախագծի կազմման ժամանակ առաջնորդվել արդեն իսկ կազմված ՄԺԾԾ-ով` առաջիկա տարվա համար հաստատված հաշվարկներով եւ հիմնավորումներով:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով` նախկինում համայնքներն ունեցել են փոքրաթիվ բնակչություն` փոքր բյուջեով, ինչը նպատակահարմար չէր դարձնում այդ համայնքների համար միջնաժամկետ ծախսային ծրագրեր ունենալը:

Ըստ զեկուցողի` այժմ խոշորացված համայնքներն ունեն հարաբերականորեն մեծ բյուջեներ եւ ծրագրային պլանավորում: Կառավարությունը նախատեսում է, որ մյուս տարվանից համայնքները կունենան 2023-2025 թթ. համար միջնաժամկետ ծախսային ծրագրեր:

Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել են նաեւ «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրում Կառավարության առաջարկած փոփոխությունները: Կարգավորումները մանրամասնել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը:  Շրջակա միջավայրի նախարարությանը կվերապահվի լիազորություն` բնապահպանական աղետների ժամանակ հաստատելու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման ուղեցույցները:

Նախագիծը  լիագումար նիստերի դահլիճում կքննարկվի 24-ժամյա ռեժիմով:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացության են արժանացել Կառավարության հեղինակած ««Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:

Հետաձգվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի հեղինակած «ՀՀ սահմանային գոտու բնակավայրերի բնակիչներին տրամադրվող արտոնությունների եւ օժանդակության մասին» օրենքի նախագծի քննարկումը հեղինակի բացակայության պատճառով հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am